Մատչելիության հղումներ

Բայդենը և Ջոնսոնը համամիտ են՝ Ուկրաինայի հարցում բանակցությունները մնում են առաջնահերթություն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Միացյալ Թագավորության վարչապետ Բ որիս Ջոնսոն, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը կարծում են, որ Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են «գլխավոր առաջնահերթություն»։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ կայացած հեռախոսազրույցում համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված «վճռորոշ պատուհան է մնում դիվանագիտության համար», հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գրասենյակը։

Ուկրաինական ճգնաժամի շուրջ այս քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների զգուշացումից հետո, թե ռուսական ներխուժումը կարող է տեղի ունենալ մի քանի օրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG