Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Ռեզնիկով․ «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա»


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով, արխիվ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը փետրվարի 14-ին հայտարարել է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա:

«Ես համոզված եմ, որ հատուկ իրավական ռեժիմ մտցնելու հիմնավորում այսօրվա դրությամբ չկա»,- ասել է նախարարը ICTV ուկրաինական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, տարբեր առիթներով հայրենակիցներին դիմել են խուճապի չմատնվելու կոչերով, վստահեցնելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, և Ռուսաստանի կողմից մոտալուտ հարձակման վտանգ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG