Մատչելիության հղումներ

Մակրոնն ու Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները այսօր շուրջ մեկուկես ժամ հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը շարունակել են քննարկումները Եվրոպայում կայունության և անվտանգության պայմանների շուրջ, անդրադարձել են Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերին, Reuters-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ելիսեյան պալատը։

Աղբյուրի համաձայն, «Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության աճն անհամատեղելի է անկեղծ երկխոսության հետ»։

Այսօր ակնկալվում է նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույց, որը Կրեմլի փոխանցմամբ, տեղի կունենա Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա օրերին Լեհաստան կուղարկի լրացուցիչ 3 հազար զինծառայող, մինչ այդ ՆԱՏՕ-ի արևելյան թևը հզորացնելու համար ամերիկյան կառավարությունը արդեն 3 հազար զինծառայողներ է ուղարկել Լեհաստան և Ռումինիա:

Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին, նախօրեին ամերկիկյան կառավարությունը զգուշացրել է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հարձակվել։ Ռուսաստանյան իշխանությունները կտրականապես հերքում են այդ կասկածները և պնդում, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG