Մատչելիության հղումներ

ՌԴ-ն շարունակում է ռազմական ներուժ կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ․ Քըրբի


Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբի
Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբի

Պենտագոնը հայտարարում է, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական ներուժ կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ:

Ոչ միայն զորք, այլև լրացուցիչ տեխնիկա է տարվում սահմանամերձ շրջաններ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շարունակում է լրացուցիչ զորամիավորումներ ուղարկել ուկրաինական սահման։

ԱՄՆ-ի և եվրոպացի առաջնորդները վստահ չեն՝ կլինի ներխուժում Ուկրաինա, թե ոչ: Քըրբին հորդորել է Ռուսաստանի ղեկավարին՝ թուլացնել լարվածությունը՝ դուրս բերելով կուտակված զորքը Ուկրաինայի հետ սահմանից, ինչպես նաև Բելառուսում տեղակայված զորքերը: Սակայն կարևորը ոչ միայն զորքերի քանակն է, այլև ռազմական միջոցները, որոնք տեղափոխվում են տարածաշրջան, ընդգծել է նա։

«Այս պահին մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք [Պուտինը] վերջնական որոշում է կայացրել այս կամ այն ձևով, և եթե այո, ապա ինչ է դա», - ասել է Քըրբին՝ շարունակելով․ - «Բայց նա ամեն օր ընդլայնում է իր հնարավորությունները ռազմական տեսանկյունից»:

XS
SM
MD
LG