Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է, ընդունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության հաստատումը` նկատելով. «Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»:
Կառավարությունից փոխանցում են, որ Վախթանգ Գոմելաուրին իր հերթին ողջունել է Պարեկային ծառայությունը, որ կիրառվում է Հայաստանում:
Նրանք խոսել են նաև Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ:
Ավելի վաղ Հայաստանում էր Վրաստանի արդարադատության նախարարը:
Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին տարեվերջին կայացած հանդիպմանը բարձրաձայնել էին և՛ Ղարիբաշվիլին, և՛ Փաշինյանը: