Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նաև ռազմական կործանիչներ է տեղափոխում Բելառուս


Զորավարժություններ ուկրաինական սահմանի մոտ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ հրապարակել՝ ցուցադրելով «Սուխոյ» ռազմական օդանավի թռիչքը դեպի Բելառուս։

Նախօրեին Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բրեստ է ժամանել ռուսական զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հերթական էշելոնը։

Ըստ «Ռոյթերսի» հաղորդման՝ Ուկրաինայի սահմաններին տեղակայած 100 հազարանոց զորքը Ռուսաստանն ավելացնում է ավելի շատ զորքեր բերելով Սիբիրից ու հեռավոր արևելքից։ Ռուսական զորքերը տեղափոխվում են Բելառուսի հարավային սահմաններ, որոնք Կիևից գտնվում են ընդամենը 75 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուս-բելառուսական զորավարժությունները նախատեսված են փետրվարի սկզբին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ այցելելով երկրի արևմտյան շրջաններ, ձյան տակ կանգնած մի խումբ մարդկանց հետ զրույցում ասել է, թե «մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե նրանք շարունակեն սպառնալ, վախեցնել մեզ, այնպես կջարդենք, որ քիչ չի թվա։ Այնպես որ մեզ հետ չարժե կապվել, մեզ հնարավոր չէ հաղթել»։

Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել էր Ուկրաինայից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG