Մատչելիության հղումներ

Flyone Armenia-ն այսօրվանից սկսում է ոչ կանոնավոր չվերթները դեպի Ստամբուլ


Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Flyone Armenia ավիաընկերությունն այսօրվանից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ըստ ընկերության, Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան։ Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները կլինեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Flyone Armenia-ն և Pegasus-ը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ են ստացել։

XS
SM
MD
LG