Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան ռազմական շրջանի զորքերը և ավիացիան ավարտել են մարտական պատրաստության պլանային վարժանքները և վերադառնում են իրենց հենակետերը։
Արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Ժուրավլյովը հայտնել է, որ կապի զորքերի, ինժեներական զորքերի, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր։ Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ավիացիան նույնպես վերադարձել է կայանատեղի։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության ֆոնին մեկնարկած այս ստուգումները ՌԴ ռազմական գերատեսչությունը ներկայացրել է որպես «պլանավորված միջոցառում»։
Հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին մասնակցել են Առաջին տանկային բանակի հազարից ավելի զինվորներ և սպաներ, հարյուր միավոր զինտեխնիկա։ Իվանովոյի մարզում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի անձնակազմերը ոչնչացրել են պայմանական թշնամու դաշտային օդանավակայանը։ Բացի այդ, մշակվել է հրթիռա-ավիացիոն հարվածից Су-35С, Су-30СМ կործանիչների և Су-34 ռմբակոծիչների հեռացումը։