Մատչելիության հղումներ

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը


Ռուսաստանի անվտանգության խորհրդի հեռավար նիստը՝ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ, արխիվ:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի հեռավար նիստը՝ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ, արխիվ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Դաշնության արտաքին քաղաքականության լրամշակված հայեցակարգի նախագիծը, որը հաշվի է առնում վերջին ժամանակաշրջանում աշխարհում արձանագրված փոփոխությունները:

«Արտաքին գործերի նախարարությունը պատրաստել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի նորացված տարբերակը: Այս փաստաթուղթը, բնականաբար, դասվում է ռազմավարական ծրագրավորման փաստաթղթերի շարքը»,- ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, արտաքին գերատեսչությունը հաշվի է առել աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները, «այդ թվում՝ միջազգային ասպարեզում անցած հինգ տարվա ընթացքում տեղի ունեցած էական փոփոխությունները»,- հայտնել է Պուտինը:

XS
SM
MD
LG