Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն


Ադրբեջանը Շուշիում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն (ԱԻՊԾ) է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

ԱԻՊԾ-ի փոխանցմամբ, 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։ Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG