Մատչելիության հղումներ

Հայաստանը շուրջ 144 մլրդ դրամի աջակցություն է տրամադրելու Արցախին


2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին, այսօր կայացած խորհրդակցությանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այդ քննարկմանը Փաշինյանը նկատել է` իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել են որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան:

Արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են, տեղեկացրել է Արցախի ղեկավարը:

«144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG