Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 688-ով, բուժվածներինը՝ 176-ով, մահվան դեպք երեկ չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 688-ով՝ հասնելով 352 հազար 399-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 175-ով և հասել 334 հազար 394-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 612 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 679 հազար 525-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 28 է, ևս 1523 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 454 մարդ։

XS
SM
MD
LG