Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 628-ով, բուժվածներինը՝ 125-ով, մահվան դեպք երեկ չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 628-ով՝ հասնելով 349 հազար 957-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 333 հազար 982-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 605 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 663 հազար 980-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 26, ևս 1519 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 430 մարդ։

Արցախում գրանցվել է վարակի 7 նոր դեպք՝ 152 թեստավորումից

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր։

2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, որից 90-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG