Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 563-ով, բուժվածներինը՝ 38-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 563-ով՝ հասնելով 348 հազար 708-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 333 հազար 754-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 285 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 654 հազար 537-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 25-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 412 մարդ։

«Օմիկրոն»

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամի ախտանշանները՝ նշելով, որ այն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: «Օմիկրոնն» ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։

Հիմնական ախտանշաններն են`կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ գոտկատեղի ցավ:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա նոյեմբերին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում և արագորեն տարածվել աշխարհում։

Արցախում՝ 7 նոր դեպք

Արցախում հունվարի 18-ին կատարվել է 80 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Արձանագրվել է 1 մահ:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, 6 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի իրականացվել է 1055 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 80 դեպք։

XS
SM
MD
LG