Մատչելիության հղումներ

Հոկտեմբերից ի վեր առաջին անգամ Լիբանանի նախարարների կաբինետը նիստ կգումարի


Ցույցեր Լիբանանում , արխիվ
Ցույցեր Լիբանանում , արխիվ

Հոկտեմբերից ի վեր առաջին անգամ Լիբանանի նախարարների կաբինետը նիստ կգումարի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Էկոնոմիկայի նախարար էմին Սալամին։

Շուրջ երեք ամիս տևած քաղաքական փակուղին էլ ավելի էր սրել երկրում տնտեսական ճգնաժամը։ Նախարարական պորտֆելներ ունեցող «Հեզբոլլա» և «Ամալ» ուժերը շաբաթ օրը հայտարարեցին նիստերի բոյկոտին վերջ տալու պատրաստակամության մասին։

Կառավարության հաստատմանն է սպասում մասնավորապես ազգային բյուջեն, տնտեսական փրկության ծրագիրը: Լիբանանը տևական ժամանակ է չի կարողանում հաղթահարել ծանր տնտեսական ճգնաժամը, որի հետևանքով երկրի բնակչության մոտ 80 տոկոսն ապրում է աղքատության մեջ, ազգային տարադրամը արժեզրկվել է ավելի քան 90 տոկոսով:

Երկու խմբերը բոյկոտում էին 18 ամսվա դադարից հետո դժվարությամբ կազմված նախարարների կաբինետի նիստերը՝ ի պատասխան դատավորի որոշման, որին հանձնարարվել էր հետաքննել 2020 թվականի օգոստոսի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը։ Ավելի քան 200 մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի հանգամանքները ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չեն բացահայտվել։

Դատավոր Թարեկ Բիթարը փորձում էր այդ գործով հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների։ Բիթարի ջանքերը, սակայն վիճարկվել են դատական հայցերով, «Հեզբոլլան» և «Ամալը» նրան մեղադրում են հետաքննությունը քաղաքականացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG