Մատչելիության հղումներ

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Շվեդիան և Ֆինլանդիան մեկ գիշերում կարող են միանալ ՆԱՏՕ-ին»


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, արխիվ:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, արխիվ:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ֆինլանդիայում լույս տեսնող Yle պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են ցանկության դեպքում «մեկ գիշերում անդամակցել ՆԱՏՕ-ին»:

Նրա խոսքով, եթե Ստոկհոլմը և Հելսինքին դիմումներ ներկայացնեն, Հյուսիսատլանտյան դաշինքը դրանք շատ արագ կքննարկի:

Նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ այդ երկու երկրները բոլոր առումներով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին և, հետևաբար, «դիմում տալու հաջորդ օրվանից կարող են դառնալ դաշինքի անդամներ»:

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդն ասել է, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը, «եթե այդպիսիք ներկայացվեն»:

Երկու երկրներում սկսել են հանրային մակարդակում ակտիվորեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հարցն այն բանից հետո, երբ Ռուսաստանն Արևմուտքից պահանջել է անվտանգության երաշխիքներ, խոստում առ այն, որ Ուկրաինային չի տրվի ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ և 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրներից ռազմական ենթակառուցվածքի հեռացում:

Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստանի և արևմտյան երկրների բանակցություններում այդ հարցերի շուրջ առաջխաղացում չի գրանցվել, սակայն կողմերը նշել են, որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները:

XS
SM
MD
LG