Մատչելիության հղումներ

Բորել. «Բրյուսելը մերժում է ազդեցության գոտիներ ստեղծելու՝ Ռուսաստանի ցանկացած փորձ»


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի կազմել Ռուսսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև այդ հարցում կակտվիվացնի համակարգումը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ:

Այդ մասին Բորելը հայտարարել է Ֆրանսիայում՝ Բրեստում, որտեղ գումարվել է ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքը:

Բորելի խոսքով, Եվրամիությունը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ագրեսիային, սակայն նախընտրում է երկխոսության և բանակցությունների ուղին:

«Նախարարների քննարկումների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն է: Եվրամիությունը պետք է գործի իբրև անկախ աշխարհաքաղաքական դերակատար: Մենք պետք է պատրաստ լինենք հետ մղել ագրեսիան, բայց գերադասում ենք դիվանագիտության ճանապարհը: Մենք մերժում ենք Եվրոպայում ազդեցության գոտիներ ստեղծելու Ռուսաստանի ցանկացած փորձ»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG