Մատչելիության հղումներ

Արցախի Քաշաթաղի շրջանում քաղաքացի է մոլորվել և հայտնվել ադրբեջանական կողմում


Արխիվ
Արխիվ

Արցախի Քաշաթաղի շրջանում քաղաքացի է մոլորվել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը հաստատեցին Արցախի ներքին գործերի նախարարությունից։

69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով է անցել սահմանը։ Արցախից տեղեկացնում են, որ այժմ բանակցություններ են տարվում քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նշում են, որ մոլորված արցախցին շուտով կփոխանցվի ռուս խաղաղապահներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG