Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խաղաղապահներին է փոխանցել մոլորված սյունեցուն


Ռուս խաղաղապահ, արխիվ
Ռուս խաղաղապահ, արխիվ

Ադրբեջանը ռուսաստանցի խաղաղապահներին է փոխանցել սահմանամերձ շրջանում մոլորված Հայաստանի քաղաքացի Սուրիկ Մաթևոսյանին, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

Այսօր ավելի վաղ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Ազատությանը» հայտնել էր, որ Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և անհետացել է:

Պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ ձեռնարկվում են քայլեր` հովվին վերադարձնելու ուղղությամբ:

Տեղը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG