Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները երեկ արդյունք չեն տվել


ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի մասնակիցները, Բրյուսել, 12-ը հունվարի, 2022թ․
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի մասնակիցները, Բրյուսել, 12-ը հունվարի, 2022թ․

Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բարդ, ժամեր տևած բանակցություններն էական արդյունք չեն բերել։

Տարաձայնությունները դեռ նույնն են ու լուրջ։ Այդ մասին է վկայում դաշինքի գլխավոր քարտուղարի` հանդիպմանը հաջորդած հայտարարությունը։ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Եվրոպայում ռազմական հակամարտության վտանգը դեռ իրական է»։

ՆԱՏՕ-ն դա պայմանավորում է Ուկրաինայի հետ սահմանին շուրջ 100 հազար ռուս զինվորականների տեղակայմամբ։ Կրեմլը պնդում է, որ թույլ չի տա Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին։ Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հայտարարել են, որ չեն հրաժարվի բաց դռների քաղաքականությունից։

Փաստորեն Մոսկվան ՆԱՏՕ-ից դաշինքի չընդլայնվելու կոնկրետ երաշխիքներ չստացավ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք երկրի անվտանգության համար սպառնալիք է, որին Ռուսաստանը կհակազդի։

XS
SM
MD
LG