Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումներից, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը ևս հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Վարչապետի աշխատակազմի լրատվականն այլ մանրամասներ չի փոխանցում։

XS
SM
MD
LG