Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղազախստանում ստեղծված վիճակը


«Այսօր առավոտյան կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը», - հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությանը։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

Բայրամովի և Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին հավելյալ մանրամասներ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG