Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան ենթադրաբար հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ


Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակում, սեպտեմբեր, 2021թ․
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակում, սեպտեմբեր, 2021թ․

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռ է արձակել, որը կարող է բալիստիկ հրթիռ լինել։ Այս մասին հայտնում է Ryonghap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները։

Հրթիռի արձակման մասին հայտարարել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հրթիռի բեկորներն ընկել են ծովը։

Միջադեպի առնչությամբ Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել՝ հարևան Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ անելով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Ճապոնիայի կառավարությանը կից գումարվել է հատուկ ճգնաժամային շտաբ։

Փհենյանն առայժմ չի հաստատել հրթիռի արձակումը։ Ենթադրաբար, սա ԿԺԴՀ-ի առաջին հրթիռային արձակումն է 2022 թվականին։ Երկիրը 2021-ին իրականացրել է առնվազն 9 հրթիռային փորձարկում։

XS
SM
MD
LG