Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հյուսիսային Կորեայի խնդիրը


Սուզանավից արձակված հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռը, 19-ը հոկտեմբերի, 2021թ.
Սուզանավից արձակված հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռը, 19-ը հոկտեմբերի, 2021թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է գումարելու, որի օրակարգում Հյուսիսային Կորեայում միջմայրցամաքային հրթիռների հերթական փորձարկումն է: Այս անգամ հյուսիսկորեացիները հրթիռն արձակել են ռազմական սուզանավից՝ ստորջրյա դիրքից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պահանջով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած մի շարք բանաձևերով Հյուսիսային Կորեան չունի հրթիռներ փորձարկելու իրավունք և արգելքը խախտելու դեպքում կարող է ենթարկվել տարատեսակ պատժամիջոցների:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ «երկրի զինվորականները հաջողությամբ փորձարկել են թռիչքի կառավարման գերարդիական սարքավորումներով հագեցված նոր տեսակի միջմայրցամաքային հրթիռ»:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն իր հաղորդագրությունում նշել է, որ նոր փորձարկումը կբարձրացնի «երկրի ռազմածովային ուժերի ստորջրյա օպերացիաներ իրականացնելու պոտենցիալ հնարավորությունները»:

Պաշտոնական Փհենյանը նաև ընդգծել է, որ դա վերջին երկու տարվա ընթացքում նման զենքի առաջին փորձարկումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG