Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն


ԱՄՆ և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին անվտանգության հետ կապված բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան:

Երկկողմ բանակցությունները կկենտրոնանան միջուկային զենքի վերահսկման և Ուկրաինայի վրա, երեկ France-Presse և Reuters լրատվական գործակալություններին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անվտանգության հարցերը քննարկելու համար բանակցությունները տեղի կունենան Ռուս ուղղափառ եկեղեցում հունվարի 7-ին նշվող Սուրբ Ծնունդից հետո:

Ակնկալվում է, որ այդ բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման և Կրեմլի պահանջների վրա՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և ռազմական համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Ուկրաինան և Վրաստանը:

Եթե ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը հանդիպի դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի առաջարկությամբ, դա կլինի խորհրդի առաջին նման հանդիպումը վերջին 2,5 տարվա ընթացքում։

XS
SM
MD
LG