Մատչելիության հղումներ

Պուտինը այսօր ամենամյա մամուլի ասուլիսով հանդես կգա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա մեծ մամուլի ասուլիս կանցկացնի։ Այս ձևաչափով նա արդեն 17-րդ անգամ է զրուցելու լրագրողների հետ։

Այս տարի միջոցառումը կվերադառնա դեմ առ դեմ ռեժիմին և կանցկացվի Մանեժում: Մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 12:00-ին:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ այս տարի հանդիպումը կազմակերպվել է առկա ձևաչափով՝ համաճարակի պայմաններին տեխնոլոգիապես հարմարվելու և «համաճարակաբանական տեսանկյունից համեմատաբար հանգիստ շրջանի» շնորհիվ։

XS
SM
MD
LG