Մատչելիության հղումներ

Բայդենն ու Պուտինը կարող են ևս մեկ հեռավար հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները կարող են ևս մեկ հեռավար հանդիպում անցկացնել արդեն առաջիկա օրերին՝ մինչև տարեվերջ: Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, սակայն, որ առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն այս հարցի շուրջ գոյություն չունի։

Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների մասին` Պեսկովը նշել է, որ նախ հարկավոր է հստակեցնել դրանց ընթացքում քննարկվելիք թեմաների շրջանակը։

«Նախ, մինչև այժմ հստակություն չկա հնարավոր այդ շփումների օրակարգի հետ կապված։ Դժվար է երկկողմ ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցերը փոխկապակցել այնպիսի կարևոր միջազգային տնտեսական խնդրի հետ, ինչպիսին է «Հյուսիսային հոսք 2» նախագիծը։ Բացի այդ, դեռ չեն հասունացել այն որոշումները, որոնք կարող են ընդունվել նման շփումների արդյունքում», - ասել է Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG