Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԶՈւ անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է․ Շոյգու


Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է, երեկ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում՝ խաղաղ կյանք հաստատելու համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ուժերի խումբը շարունակում է նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Պաշտոնական Երևանն էլ այդ ամենի ֆոնին պնդում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ։

XS
SM
MD
LG