Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի


Վրաստան, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին
Վրաստան, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է կառավարությունը:

Վրաստանի կառավարությունում նախատեսված է առանձնազրույց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Վրաստանի կառավարության փոխանցմամբ` նիստի աշխատանքներին կմասնակցեն երկու երկրների գործադիրների անդամները, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։

Վերջին անգամ Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդիպել են հոկտեմբերի 9-ին՝ Երևանում, իսկ սեպտեմբերին Փաշինյանն էր պաշտոնական այցով Վրաստանում։ Հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով՝ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG