Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի։
Ըստ Հայաստանի կառավարության, Թբիլիսիում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Նախատեսված է նաև Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Ղարիբաշվիլին Փաշինյանին կընդունի առանձին, հետո երկու երկրների վարչապետերի համանախագահությամբ տեղի կունենա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։