Մատչելիության հղումներ

Համածառայակցի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ ժամկետային զինծառայող, ևս 2-ը վիրավոր են


Նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանy, հայտնում է Հայաստանի pաշտպանության նախարարությունը:

Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG