Մատչելիության հղումներ

Ալիև․ «Վստահ եմ, որ մի օր «Ղարաբաղն» իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամի մարզադաշտում»


«Վստահ եմ, որ մի օր «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամի մարզադաշտում», - այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը «Ղարաբաղի» ֆուտբոլիստներին և մարզչական շտաբի անդամներին ընդունել էր թիմի՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարից դուրս գալու և հաջորդ փուլ անցնելու առթիվ։

Ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Ալիևը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի հսկողության տակ հայտնված շրջաններում տիրող կացությանը։

«Այդ տարածքները ամբողջությամբ ականապատված էին կամ ավերված։ Մենք 200 մարդ ենք այնտեղ արդեն կորցրել․ զոհվել են, կամ էլ հաշմանդամ են դարձել։ Արդյո՞ք որևէ եվրոպական կազմակերպություն դատապարտել է Հայաստանին այդ ողբերգության համար, ոչ», - Ալիևի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը։

XS
SM
MD
LG