Մատչելիության հղումներ

Վարշավան կոչ է անում Գերմանիային զերծ մնալ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումից


Լեհաստանը Բեռլինին խնդրել է չգործարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ Այս մասին կիրակի օրը Վարշավայում, Գերմանիայի նորընտիր դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Մենք փորձում ենք մեր գերմանացի գործընկերների հետ այնպիսի որոշումներ մշակել, որոնք կնվազեցնեն հնարավոր ռիսկերը։ Լավագույն լուծումը կլիներ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գործարկումը թույլ չտալը։

«Խողովակաշարի գործարկման հետևանքով Ուկրաինան, Լեհաստանը և Արևելյան Եվրոպայի մի շարք այլ պետություններ կարող են ենթարկվել Ռուսաստանի շանտաժին, ինչը ԵՄ և ՆԱՏՕ-ի արևելյան թևի ապակայունացում կնշանակի», - հայտարարել է լեհական կառավարության ղեկավարը։

XS
SM
MD
LG