Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով, բուժվածներինը՝ 522-ով, գրանցվել է մահվան ևս 27 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 341 հազար 058-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 522-ով և հասել 322 հազար 406-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 006 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 411 հազար 285-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 718-ի, ևս 1457 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 477 մարդ:

Դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1 մլն 352 հազար 805 պատվաստում

Դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1 մլն 352 հազար 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 հազար 816, երկրորդ դեղաչափ` 516 հազար 989:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

Արցախում՝ 62 նոր դեպք

Արցախում դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր, 18 հիվանդի վիճակը գնահատվում էծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահվան դեպք։

2021-ի ընթացքում Արցախում կատարվել է 25 հազար 596 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 266-ի դեպք։

XS
SM
MD
LG