Եթե Էրդողանը լքի բեմը, դա կլինի դրական զարգացում տարածաշրջանի անվտանգության համար, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, Տեքսաս-Արլինգթոն համալսարանի դոցենտ Բրայան Ուիթմորը:
Նրա խոսքով՝ դա նաև դրական կլինի ՆԱՏՕ-ի համախմբվածության, նախկին Խորհրդային Միության տարածաշրջանում Պուտինի կայսերական հավակնությունների զսպան համար։
Թուրքիան շատ կարևոր ՆԱՏՕ-ի անդամ է, ասաց փորձագետը՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգներից հետո նա ունի երկրորդ ամենահզոր զինուժը։
«Այն վճռորոշ դերակատարություն ունի Սև ծովի անվտանգության առումով: Սակայն Էրդողանի օրոք այն շատ խոչընդոտներ է ստեղծում Սև ծովի անվտանգության առումով ու ավելի շատ Ռուսաստանի խաղն է խաղում: Այնպես որ, ես հույս ունեմ, ես հետևում եմ բողոքի ցույցերին, կարծում եմ, որ հնարավոր է, որ Էրդողանի իշխանությունը ընկնի: Պետք է հիշել, որ այս ավտորիտար ռեժիմները միշտ ամուր են երևում մինչև իրենց անկման պահը: Այնպես որ, ես դա չեմ բացառում», - ասաց Բրայան Ուիթմորը՝ շեշտելով իրենց խնդիրը ոչ թե Թուրքիայի, այլ Էրդողանի հետ է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․