Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները դեկտեմբերի 7-ին հեռախոսազրույց կունենան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են դեկտեմբերի 7-ին հեռախոսազրույց ունենալ։

Սպիտակ տունն ու Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում են, որ նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով քննարկելու են Ուկրաինան և այլ թեմաներ:

Գերտերությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի կունենա ռուս-ուկրաինական նոր լարվածության ֆոնին։ Կիևը պնդում է, թե Մոսկվան 90 հազար զինվոր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG