Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Օսման Քավալայի գործով դատական նիստ


Թուրք գործարար և բարերար Օսման Քավալան, Ստամբուլ, արխիվ
Թուրք գործարար և բարերար Օսման Քավալան, Ստամբուլ, արխիվ

2016 թվականի հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով կալանավորված թուրք հանրային գործիչ, գործարար և բարերար Օսման Քավալան այսօր բերվել է դատարան:

Այդ մեղադրանքով 64-ամյա Քավալան կարող է դատապարտվել ընդհուպ ցմահ ազատազրկման:

Այսօր առաջին դատական նիստն է, որը տեղի է ունենում Քավալայի կալանավորման շուրջ Անկարայի և արևմտյան երկրների միջև առաջացած դիվանագիտական լուրջ ճգնաժամից հետո:

Անկարայում հավատարմագրված արևմտյան երկրների 10-ը դեսպաններ հոկտեմբերին բաց նամակով պահանջել են ազատ արձակել Քավալային, ինչին ի պատասխան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է վտարել այդ դիվանագետներին:

Էրդողանը համոզված է, որ Քավալան ակտիվ մասնակցություն է ունեցել ձախողված հեղաշրջմանը և պետք է խստորեն պատժվի: Էրդողանը Քավալային անվանում է «Սորոսի մնացորդ»:

Քավալան կտրականապես հերքում է 2016 թվականի հեղաշրջման կամ հակապետական որևէ այլ արարքների հետ առնչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG