Մատչելիության հղումներ

20 մլն եվրո վարկ և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Երևանի ավտոբուսների և տրանսպորտային ցանցի վերազինման համար


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քաղաքային ավտոբուսների ձեռքբերման և քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար 25 մլն եվրո վարկ կտրամադրվի Հայաստանին․ համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև։

Ըստ Ֆինանսների նախարարության, 5 մլն եվրոն կտրամադրի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունը (E5P)՝ որպես դրամաշնորհ։

2018-ի հեղափոխությունից հետո քաղաքային նոր իշխանությունը խոստացավ՝ առնվազն 2-3 տարում Երևանն արժանավայել տրանսպորտային ցանց կունենա։ Դեռ երկու տարի առաջ Քաղաքապետարանը հայտարարում էր, որ մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա։

XS
SM
MD
LG