Մատչելիության հղումներ

Պապիկյանը և Կոպիրկինը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հարցեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովը:

Անցած շաբաթ՝ կառավարության նիստում, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկություն է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջարկն ընդունելի է հայկական կողմի համար։ Բաքուն դեռևս պաշտոնապես չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG