Մատչելիության հղումներ

Կենսական գիծ. Վերին Ոսկեպար


«Ազատություն ռադիոկայան»-ը ներկայացնում է «Վիզուալ ինովացիոն ստուդիա»-ի պատրաստած «Կենսական գիծ» նախագիծը։ Այն չորս վիդեո պատմությունների շարք է Հայաստանում խորհրդային շրջանի անկլավների մասին։

Խորհրդային շրջանի անկլավներից Վերին Ոսկեպարը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի հարևանությամբ: Խորհրդային տարիներին ադրբեջանցիներով բնակեցված գյուղն այժմ դատարկված է, բայց տարածքը կարևոր նշանակություն ունի հայաբնակ Ոսկեպարի համար:

Ոսկեպարով է անցում Մ 16 միջպետական նշանակության ավտոճանապարհը, որը համայնքը կապում է Նոյեմբերյանին, ապա շարունակվում դեպի Վրաստանի սահման: Ճանապարհի մի կողմում հայկական Ոսկեպարն է, մյուսում տարածքներ են, որոնք ընդգրկված են եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ դրանք անցել են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մ 16 մայրուղին մի քանի կետում հատում է այս տարածքները։

Նման իրավիճակ է Սյունիքում՝ Մ 2 միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով վտանգվեց: Ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փակեցին այս ճանապարհահատվածը օգոստոսի 25-ին, որից հետո ոստիկանական և մաքսային անցակետեր տեղադրեցին ու սկսեցին վճար գանձել իրանական բեռնատարներից: Իսկ նոյեմբերի 11-ից Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողություն է իրականացնում նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ:

XS
SM
MD
LG