Մատչելիության հղումներ

Կենսական գիծ. Հայաստանի ու Ադրբեջանի խաչվող սահմաններին


«Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է «Վիզուալ ինովացիոն ստուդիայի» պատրաստած «Կենսական գիծ» նախագիծը։ Այն չորս վիդեո պատմությունների շարք է Հայաստանում խորհրդային շրջանի անկլավների մասին։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում խորհրդային շրջանի անկլավները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում՝ դառնալով տարատեսակ շահարկումների առարկա։

Հայաստանի Հանրապետության համար այս տարածքները ռազմաքաղաքական և տնտեսական տեսանկյունից կարևոր են, ինչպես նաև կենսական են դրանցով անցնող՝ Հայաստանը Վրաստանին, Իրանին և Արցախին կապող միջպետական ճանապարհների պատճառով:

«Վիզուալ ինովացիոն ստուդիայի» չորս վիդեո պատմություններից առաջինը տալիս է խորհրդային շրջանի անկլավների ընդհանուր պատկերը` հիմնվելով տնտեսագետի, պատմաբանի, քարտեզագետի, իրավապաշտպանի վերլուծությունների վրա և ներկայացնելով դրանց հետ կապված պատմական փաստերը, իրադարձություններն ու վերջին շրջանի քաղաքական հայտարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG