Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հաստատել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին տեղեկությունը


Պաշտոնական Երևանը հաստատել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին տեղեկությունը:

«Հայաստանը համաձայն է այդ հանդիպման անցկացմանը», - հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ այսօր, հաստատելով առաջիկա՝ բրյուսելյան հանդիպման լուրը, հայտարարել է, թե Բաքվի դիրքորոշումը՝ ղարաբաղյան հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ, բազմիցս է բարձրաձայնվել, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG