Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պատրաստվում են ահաբեկչության հոդվածով դատել ևս երկու ՀՀ քաղաքացիների


Բանտ Ադրբեջանում, արխիվ
Բանտ Ադրբեջանում, արխիվ

Ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այսօր հայտնում է Trend-ը։

Ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան, դատական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին։

Հայաստանի երկու քաղաքացիներին էլ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով՝ «ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ»:

Հայկական կողմը, իրավապաշտպանները բազմիցս շեշտել են, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի դեմ հարուցվող քրեական գործերը շինծու են, և ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին՝ Բաքուն խախտում է թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

XS
SM
MD
LG