Մատչելիության հղումներ

Վրաստանի երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներ զրկվել են պատգամավորական մանդատից


Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն և «Գիրչի- ավելի շատ ազատություններ» քաղաքական ուժի ղեկավար Զուրաբ Ջափարիձեն զրկվել են պատգամավորական մանդատից։

Խորհրդարանում այդ որոշմանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր։ Ընդդիմադիրները մանդատից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել են ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից հետո՝ ի նշան բողոքի։

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել է նաև երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։ Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները կեղծվել են` հօգուտ իշխող «Վրացական երազանք» կուսակցության:

XS
SM
MD
LG