Մատչելիության հղումներ

Զելենսկին Սաակաշվիլիի հարցով հեռախոսազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Զելենսկին, իր իսկ փոխանցմամբ, ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները «պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան»։

«Ես խնդրել եմ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ թողնել իր մորը, հարազատներին, ինչպես նաև ուկրաինացի բժիշկներին», - գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում։

Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս առաջ և հացադուլ սկսել։ Երեկ Միխել Սաակաշվիլին հայտարարել է, թե համաձայն է դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։

XS
SM
MD
LG