Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և Պակիստանը թալիբներին հորդորում են կատարել միջազգային պարտավորությունները


Թալիբ զինյալը, Քաբուլ, արխիվ
Թալիբ զինյալը, Քաբուլ, արխիվ

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի և Պակիստանի դիվանագետները Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպում են անցկացրել Աֆղանստանը գրաված «Թալիբանի» պատվիրակների հետ:

Չորս երկրների ներկայացուցիչները թալիբներին կոչ են արել կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ մասին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ կարևոր է երաշխավորել մարդու իրավունքները, պաշտպանել Աֆղանստանում օտարերկրացիների և արտասահմանյան հիմնարկների անվտանգությունը և օրինական իրավունքները:

Բացի այդ, չորս երկրների ներկայացուցիչները թալիբներին կոչ են արել երաշխավորել Աֆղանստանի կանանց և աղջիկների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքը:

Հանդիպման մասնակիցները միջազգային համայնքին հորդորել են օգնել Աֆղանստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

XS
SM
MD
LG