Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի արտգործնախարարը ժամանել է Քաբուլ


Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը այսօր ժամանել է Քաբուլ։ Թուրքմենական պատվիրակության ժամանման տեսանյութը Twitter-ում հրապարակել է «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքմենական դիվանագիտության ղեկավարը Քաբուլի նախագահական պալատում կայացած բանակցությունների ընթացքում խոստացել է հնարավորինս արագ ձեռնամուխ լինել TAPI կոչվող խողովակաշարի շինարարությանը, որով Թուրքմենստանում արդյունահանված գազը Աֆղանստանի և Պակիստանի տարածքով կարող է արտահանվել Հնդկաստան։

«Բացի այդ պաշտոնական Աշխաբադը խոստանում է սկսել երկու երկրները միմյանց կապող Թուրքմենստան-Ջաուզջան և Թուրքմենստան-Հերաթ երկաթուղագծերի շինարարարությունը», - հաղորդում են աֆղանական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG