Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1675-ով, բուժվածներինը՝ 1277-ով, գրանցվել է մահվան ևս 69 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1675-ով՝ հասնելով 324 հազար 39-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 69 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1277-ով և հասել 286 հազար 334-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 52 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 202 հազար 322-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 831-ի, ևս 1353 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 521 մարդ։

Արցախում՝ վարակի 85 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան 1 դեպք: 80-ամյա կնոջ մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն երրորդ աստիճանի, շաքարային դիաբետ երկրորդ տիպ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 հազար 145 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 876-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG