Մատչելիության հղումներ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Վարդանյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), հայտնում է ՔԿ-ն:

Ըստ Քննչական կոմիտեի` նախնական տվյալներով՝ ՊՆ զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, «ինչի արդյունքում մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG