Մատչելիության հղումներ

OPEC+-ը կշարունակի նավթի արդյունահանումն ավելացնել օրական 400 հազար բարելով՝ չնայած խոշոր սպառողների ճնշմանը


Նավթ արդյունահանող խոշոր երկրները կպահպանեն վառելիքի արդյունահանման քիչ աճը, չնայած ԱՄՆ-ի և այլ խոշոր սպառող երկրների ճնշմանը՝ ավելացնելու արդյունահանումը, ինչ կօգնի զսպել էներգակիրների թանկացումը:

Այսպես կոչված OPEC+ խումբը՝ 13 անդամ և նրանց 10 գործընկեր երկրները, երեկ վերահաստատել է հուլիսին ընդունված որոշումը՝ աստիճանաբար ավելացնելու արդյունահանումը: Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի գլխավորած խումբը կշարունակի արդյունահանումն ավելացնել օրական 400 հազար բարելով:

OPEC+-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին:

Սպիտակ տունը հիասթափված է OPEC+-ի որոշումից և զգուշացնում է՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը վտանգված է վառելիքի գների աճի պատճառով, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկը:

XS
SM
MD
LG